Բերման է ենթարկվել 15 քաղաքացի. Ոստիկանություն

188

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը 15-ն է. այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն այսօր երեկոյան փակել էին Երևանի մի շարք փողոցներ:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» և այլն՝ պահանջելով Փաշինյանի և վերջինիս կառավարության անհապաղ հրաժարականը: