Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի միանվագ դրամական օգնության ծրագրից. այլ ծրագիր կգործի

180

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվի կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից:

«Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ դուք չեք օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն: Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300.000 ՀՀ դրամ:

Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:

Yerkir.am