Բաքվի հարձակումները Ռուսաստանի «գազային մենաշնորհի» վրա. «Հայաստանի Հանրապետություն»

87

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ վաճառելու մասին նախորդ շաբաթ կնքված համաձայնագիրն առանձնակի նշանակություն ունի արցախյան պատերազմի համատեքստում:

Երեւույթը կարելի է գնահատել որպես պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած Վրաստանի աջակցության փոխհատուցում: Ադրբեջանը պետք է որ բարձր գնահատի այն իրողությունը, որ Վրաստանն արգելեց իր օդային տարածքով ռազմական բեռներ տեղափոխող ինքնաթիռների թռիչքը, այն դեպքում, երբ զենքով եւ վարձկաններով բեռնված ինքնաթիռներն անարգել Ադրբեջան էին ուղեւորվում Իսրայելից, Թուրքիայից, Լիբիայից եւ Ուկրաինայից: Սակայն այս համաձայնագիրն ունի նաեւ այլ ենթատեքստ: Այն ուղղված է վրացական շուկա Ռուսաստանի վերադառնալու վերջին փորձի դեմ»:

Yerkir.am