Բայդենն ուզում է կրճատել միջուկային զենքի համար ծախսերը

58

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կողմ է միջուկային արդիականացման ծրագրի վերանայմանը: Նախատեսվում է կրճատել ֆինանսավորումը:

Շատ հավանական է, որ վերանայվի ԱՄՆ զինված ուժերի ցամաքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակման որոշումը, որի արժեքը գերազանցում է $ 100 մլն-ը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին:

«Մենք պետք է արդիականացնենք մեր զսպիչ ուժերը: Բայց մենք չենք կարող ծախսել այն գումարի չափը, որն այժմ հատկացվում է», – ասել է թերթի աղբյուրը: Միջուկային զենքի դերի նվազումը կբարձրացնի սովորական զենքի ներուժը: