Ալիևը նախաձեռնել է Ադրբեջանի բյուջեում ռազմական ծախսերի ավելացում

151

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ երկիրը շարունակելու է ուժեղացնել իր բանակը: Ալիևը նախաձեռնել է 2021 թվականի բյուջեում ռազմական ծախսերի ավելացում:

Հաջորդ տարի այս բնույթի ծախսերը 550 միլիոն դոլարով ավելի կլինեն, քան նախորդ տարի, գրում է news.ru-ն: Ադրբեջանի 2021 թվականի բյուջեի նախագիծը ներառում է մոտ 2,7 միլիարդ դոլարի պաշտպանության և անվտանգության ծախսեր: