«Փաշինյանի գրառումն իրականում կոչ էր՝ համակերպվել առկա դաժան իրողությունների հետ». Տիգրան Աբրահամյան

52

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի` ապագայի մասին այսօրվա գրառումն իրականում կոչ էր` փակել պատերազմի էջը և համակերպվել առկա դաժան իրողությունների հետ։Ի դեպ, վերջին օրերին դա է իշխանական քարոզչական գիծը` արդարացնել տեղի ունեցածը, ցույց տալ, որ այս ողբերգությունը մի օր տեղի էր ունենալու և իրենց բախտն ընդամենը չի բերել, որովհետև տեղի է ունեցել իրենց իշխանության օրոք։Սրանով է նաև պայմանավորված, որ թեման տաք պահողները, պայքարողները և պատասխան պահանջողները ամենատարբեր մեթոդներով թիրախավորվում են, փորձ են անում նրանց մեկուսացնել, որովհետև խոչընդոտում են, այսպես ասած, մարսման գործընթացին»: