ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ

37

Խաղաղ ցուցարարի դեմքն ամբողջովին արնահոսեց՝ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկելու ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հանրապետության հրապարակում խաղաղ անհանզանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանները՝ բռնի ուժ գործադրելով, բերման ենթարկեցին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։

Ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ ոստիկանների գրոհը։

Նշենք, որ այսօր առավոտյան էլ ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, որոնք շրջափակել էին կառավարության շենքը։

Մանարամասն՝ տեսանյութում․