Վրաստանի խորհրդարանը նոր կառավարություն ձևավորեց

123

Վրաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուն, հետևաբար «Վրացական երազանք» կուսակցությունը 85 կողմ 0 դեմ ձայնով վստահություն տվեց նոր կառավարությանը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Հիշեցնենք՝ այսօրվա լիագումար նիստին չէին մասնակցում 8 ընդդիմադիր կուսակցությունների 60 պատգամավոր: Վերջիններս բոյկոտի ռեժիմում են, քանի որ չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նոր ձևավորված կառավարության անդամներն են՝

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին,

Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն,

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին,

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին,

Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին,

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին,

Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար Էկատերիե Տիկարաձեն,

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար Լևան Դավիթաշվիլին,

Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին,

Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին։

Yerkir.am