«Ռուսական ռազմաբազան Սյունիքում տեղակայվում է այն թուրքերին տալու համար, որ ժողովուրդը հանկարծ չխանգարի». Լուսինե Ազնաուրյանց

244

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիմաստ յուղ եք վառում։ Դեկտեմբերի 2-ին բազայի տեղակայման պայմանագիրը ստորագրված է եղել։ Իսկ բոլոր էժան փորձերը՝ ռուսաստանը սկզբում որպես Արցախի փրկիչ, իսկ հիմս Սյունիքի փրկիչ ներկայացնելու, էլ ոչ ոքի վրա չի աշխատում։ Սրանով ռուսաստանն ավելի այլանդակ օկուպանտի է վեր ածվում։ Ռուսական ռազմաբազան Սյունիքում տեղակայվում է այն թուրքերին տալու համար, որ ժողովուրդը հանկարծ չխանգարի։ Հայաստանն էլ մասնատվելու է թուրքերի/ադրբեջանցիների ու ռուսների միջև։ Նույնիսկ Սերբիայի ճակատագրին չեք արժանանալու, մասսայական դավաճաններ»։

Mamul.am