«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ տվեց լոլիկ ներմուծել Ադրբեջանից

159

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինը հայտնել է, որ գործակալությունը դեկտեմբերի 24-ից վերացնում է ադրբեջանական 12 ձեռնարկություններից լոլիկի մատակարարման ժամանակավոր արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ լոլիկի ներմուծման սահմանափակումները հանվում են Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության նամակի քննարկման արդյունքում և այդ ծառայության երաշխիքների ներքո: