«ՌԴ-ին վերամիավորվելուց հետո վեց տարում Ղրիմում ավելին է արվել, քան Ուկրաինայում անկախության ընթացքում»

67

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի համաձայն, Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո վեց տարվա ընթացքում «թերակղզում ավելին է արվել, քան ամբողջ Ուկրաինայում՝ նրա անկախության գրեթե երեսուն տարվա ընթացքում», գրում է «Պառլամենտսկայա գազետա»-ն:

 «Եկեք անկեղծ լինենք. Ուկրաինան այլևս գոյություն չունի իր հետխորհրդային սահմաններում: Պետությունը կազմալուծված է։ Ես խորհուրդ կտայի ուկրաինացի քաղաքական գործիչներին վերջապես զբաղվել իրենց երկրում իրավիճակի բարելավմամբ և հանգիստ թողնել մեր Ղրիմը», – շեշտել է Ակսյոնովը: