ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել է Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու մասին

147

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար:

Ըստ RT-ի՝ Գերասիմովն այս մասին ասել է օտար ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ:

«Մարդասիրական աղետը կանխելու և տեղի բնակչությանը պաշտպանելու համար, համաձայն հակամարտության գոտում եռակողմ պայմանագրերի, անհապաղ տեղակայվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից», – Գերասիմովի խոսքերն է մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ստորաբաժանումներն այժմ ամբողջությամբ վերահսկում են Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը:

Գերասիմովի խոսքով՝ 23 դիտակետերում խաղաղապահները ապահովում են հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրերի իրականացումը:

Yerkir.am