Պուտինն ու Մակրոնը հեռախոսով զրուցել են Դոնբասի, Ղարաբաղի և Իրանի հետ գործարքի մասին

69

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. դեկտեմբերի 22-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման մասին:

«Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և խաղաղ բնակչության անվտանգությունը»,- ասել են մամուլի ծառայությունից:

Բացի այդ՝  Պուտինն ու Մակրոնը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը:

«Ռուսական կողմը դարձյալ ընդգծել է, որ Ուկրաինան պետք է կատարի իր պարտավորությունները կարգավորման քաղաքական ասպեկտների վերաբերյալ, ներառյալ՝ Դոնբասի հատուկ կարգավիճակի իրավական գրանցումը և ազգային օրենսդրության մեջ «Շտայնմայերի բանաձևի» ամրագրումը»,- նշել է Կրեմլը:

Բարձրացվել է նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը:

Yerkir.am