Պատվաստանյութի առաջին խմբաքանակը ժամանեց Թուրքիա

183

Հինգշաբթի օրը Թուրքիա է ժամանել կորոնավիրուսի դեմ չինական Sinovac-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում:

Թուրքիայի առողջապահության նախարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը:

 Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտարարել էին Sinovac-ի հետ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին գնելու մասին համաձայնագրի կնքման ասին: