“Նիկոլի վկաներ” աղանդի վախճանը

125

Չգիտեմ ինչու, բայց Հայաստանը արդեն վաղուց ՝վերածվել է դրախտի, ամեն տեսակի ու գույնի աղանդավորների համար։Բոլորս հիշում ենք, թե ինչպես դժվարին իննսունականներին, մեր քաղաքների հրապարակներն ու պուրակները դարձել էին որսավայր՝ զանազան աղանդների ներկայացուցիչների համար ( նրանց մեջ ամենաագրեսիվը ՝Եհովայի վկաներն էին),որոնք մեղմ խոսքերով, ամեն ինչից հիասթափված, ծայրահեղության հասցված մարդկանց ,իրենց հավատին էին բերում,ուր տեղ չունեին Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Արարատ լեռը…. Արդյունքում մեր հայրենիքը կորցրեց ( իհարկե մեր եկեղեցու անթույլատրելի անգործության պայմաններում),իր մի քանի, գուցե և հարյուր հազարավոր քաղաքացիների հոգիները։

Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց ՝դրանք ընդամենը ծաղիկներն էին։Զանգվածային հոգեխանգարման ռեկորդը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Նիկոլին հաջողվեց իր կողմը գրավել էլեկտորատի 73% ը։Ընդ որում ընդամենը մի պարզ լոզունգով՝”կորչի Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմը”։Եվ Սերժից,և իր եղբայրներից,ահավոր հոգնած ժողովուրդը գնաց նրա ետևից։Ընդորում նա կգնար ,եթե նույնիսկ այդ կոչը արձակեր հոգեբուժարանից հենց նոր դուրս եկած մեկը։Եվ ահա կրկեսի հրապարակ է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը։

Ի միջի այլոց ,այն ժամանակ,ոչ մեկը գլխի չէր ընկել ,որ նոր աղանդ է առաջացել։Ճիշտ է որոշ խելամիտ մարդկանց մոտ կասկածներ սկսեցին առաջանալ, երբ նա փողոց դուրս բերեց դպրոցականներին,բայց նույնիսկ դրանից հետո ,նրա կողմնակիցների հիմնական զանգվածը չհասկացավ,որ իր դիմաց կանգնած է մի անհատ ,որ չունի բարոյական չափանիշներ ։

Տեղեկանք՝————Աղանդավորը ՝ դա մարդ է լիովին զրկված սեփական կամքից ու ինքնագիտակցությունից։ Նա խամաճիկ է իր հոգևոր առաջնորդի ձեռքին,որը օգտագործում է նրան ըստ իր հայեցողության։Հավատը սուրբ Նիկոլի հանդեպ այնքան մեծ էր,որ նրա օրհնությամբ ՝ցանկացած փողոցային կին ,կամ նրա որդին, կարող էին դառնալ Ազգային Ժողովի պատգամավոր։ Այդ օրերին նրա կամքը բավարար էր,որպեսզի ” միսս Հայաստան ” մրցույթում հաղթեր,ամենատգեղ,ծուռոտ աղջիկը։

Իսկ երբ նա հայտարարեց, որ ամեն հպարտ քաղաքացի,ինքն է իր երկրի վարչապետը, բոլորին սկսեց թվալ, որ իրենք վերջապես բռնել են աստծու մորուքից։ Աղանդը հայտնվեց իշխանական բուրգի գագաթին։ Շատ աղանդավորներ հայտնվեցին այնպիսի պաշտոններում,որոնց մասին չէին կարող անգամ երազել՝ իրենց ամենահամարձակ էրոտիկ ֆանտազիաներում։ Բայց հատուցումը չէր կարող անվերջ հետաձգվել։

Դիլետանտները՝ իրենց խելահեղ առաջնորդի գլխավորությամբ ,երկիրը ի վերջո բերեցին, կանգնեցրին կործանման եզրին։Եվ հիմա ,ոչ վաղ անցյալում, միլիոնների կուռքը հանդիսացող Նիկոլը,հանգիստ ընդունում է Ալիևյան ծաղրն ու ծանակը։ Բայց սարսափելին այն է, որ թքելով Նիկոլի վրա, թքում են ողջ Հայաստանի վրա։ Չէ որ այդ մենք էինք նրան հայտարարել՝ ազգի առաջնորդ։

Հիմա արդարությունը պահանջում է,որ յուրաքանչյուրը, ով նպաստել է Նիկոլի բարձրացմանը,ընդունի իր անձնական պատասխանատվությունը և մեղքը ՝մեր երեխաների թափած արյան ,կորցրած Արցախի և ազգովի նվաստացման համար ՝բարբարոսների առաջ։ Սակայն ինչքան էլ տարորինակ է,բայց աղանդավորների մի մասը դեռ փորձում է պաշտպանել Նիկոլին, ասելով որ դրանք բոլորը նախկինների խարդավանքներ են,նրանք են Նիկոլին հարվածի տակ դրել։ Բայց ինչպես ասում են՝ճշմարտությունը հիվանդանում է,բայց չի մեռնում։Եվ հիմա նրանք բոլորը պարտավոր են մտածել,թե ինչպես են շարունակելու ապրել։ Վառ օրինակ է կոմիկ դերասան Հայկ Մարությանը։ Երևանի ներկայիս քաղաքապետը։ Նա,հասկանում է արդյոք,որ այլևս երբեք ժողովրդի սիրելին չի լինելու։

Եվ այսպես՝”Նիկոլի վկաները ” աղանդը,որ սկսվել էր որպես տրագիկոմեդիա, ավարտվեց հայ ժողովրդի համար, որպես ամենաիսկական ողբերգություն։