Նահանջի վերջին քայլն արել ենք. այլևս նահանջելու տեղ չկա

177

Մարդիկ պետք է իրենց բառապաշարից դուրս մղեն «անվերապահ» բառը` և‘ աջակցելու, և‘ ընդդիմանալու ժամանակ: Այդ բառն ուղղակի տաղտկալի է քաղաքականության համատեքստում, վերջին հաշվով հենց «անվերապահ աջակցությունն» ու «անվերապահ վստահությունը» Նիկոլ Փաշինյանին բերեցին այն համոզմունքին, թե ինքն ամենակարող է և նույնիսկ ամենածայրահեղ սխալի դեպքում էլ ժողովուրդն իրեն կների:
Ուրեմն իմացեք, որ այս վիճակի մեղավորությունը կիսում է յուրաքանչյուր մարդ, որը նույնիսկ պատերազմի օրերին «անվերապահ» աջակցում ու վստահում էր Փաշինյանին:
Մի‘ գործածեք, մոռացե‘ք այդ բառը և հաջորդ վարչապետին ո‘չ անվերապահ վստահեք, ո‘չ էլ անվերապահ աջակցեք:
Անդադար պահանջե‘ք, պահանջե‘ք նրանից` ցույց տալով, որ սխալների համար իրեն չեք ներելու:
Թող, որ ծայրահեղ լինենք, բայց մենք չենք կարող երկրի ղեկավարի աթոռին ևս մեկ երեսառած ղեկավար ունենալ, մենք դեկտեմբերի 1-ին արել ենք նահանջի վերջին քայլը, այլևս նահանջելու տեղ չկա: