«Մարտի 1-ով եկածը Մարտի 1-ով է ուզում գնալ. շատ են ուզում արյուն թափել». Արմեն Գրիգորյան

184

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ մասնակցում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին և ակցիաներին. «Շահերը համընկնում են: Շահը մեկն է՝ գործող իշխանությունները պետք է հեռանան և դատվեն: Դրա համար ես այնտեղ եմ»,- ասել է նա:Արմեն Գրիգորյանի խոսքով՝ եթե գործող իշխանությունները հրաժարական չտան, ապա «հրաժարականը նրանց կտա». «Բացատրեմ՝ իրենք շատ են ուզում արյուն թափել, որովհետև Մարտի 1-ով եկած իշխանությունը Մարտի 1-ով է ուզում գնալ: Այդ Մարտի 1-ի առեղծվածը իրենք շատ լավ հասկանում են: Թափված արյունը, ընդ որում՝ ինչքան շատ՝ այնքան լավ, կարող է շեղել իրենց ծախած պատերազմում սպանված երեխաների թեմայից»,- ասել է նա:

Mamul.am