Կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում Երեւան քաղաքի Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչեց հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտեւորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: