Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից «կրծելով» ապօրինաբար զավթել են ավելի քան 1.500 քռ. կմ. տարածք

159

Գևորգ Նազարյանը իր ՖԲ էջում գրում է, –

Ահա այսպես (կապույտով ընդգծված է) Խորհրդային Ադրբեջանը Խորհդային Հայաստանից և հայկական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից տասնյակ տարիների ընթացքում «կրծելով» ապօրինաբար զավթել է ավելի քան 1.500 քռ. կմ. տարածք:

Կարևոր է ընդգծել, որ վերոնշյալ սահմանները միջազգային սահմաններ չէին, այլ Խորհրդային Միության վարչական տարածքների սահմաններ:

1991 թ. Ադրբեջանը իր անկախության հռչակման ժամանակ հայտարարեց, որ նա հանդիսանում է 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդը, ուստի այն պարտական է նաև ճանաչելու 1920 թ. ՄԱԿ-ի իրավանախորդ հանդիսացող Ազգերի Լիգայի որոշումը, ըստ որի Սյունիքին հարևան Նախիջևանը, Արցախը և Գարդմանը կազմում են Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս: