Կառավարության շենքի մոտ քաղաքացիները բերման են ենթարկվում

140

Անհնազանդության ակցիայի մասնակիցների մի մասը  շարունակում է շրջափակած պահել Կառավարության մուտքերից մեկը։

Կեսօրվա դրությամբ Տիգրան Մեծ պողոտայում լարված իրավիճակ է։ Ոստիկանները փորձում են ազատել փողոցը՝ հրելով այն փակող  քաղաքացիներին։ Նրանք  ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում:

Քաղաքացիները ձնագնդիներով հարվածում են կառավարական ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ կառավարությունում ընթանումէ  հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և բոլոր նախարարների մասնակցությամբ:

Ցուցարարները հայտարարել են, որ սպասելու են այնքան, մինչև նիստն ավարտվի ու թույլ չեն տալու, որ  որևէ մեկը դուրս գա Կառավարության շենքից: