Իրանը և Ադրբեջանը հնարավոր է առևտրային համաձայնագիր ստորագրեն

135

Դեկտեմբերի 22-ին տեսակոնֆերանսի միջոցով անցկացվել է Իրանի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի տեքստի քննարկման շուրջ բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Հանդիպմանը ներկա են եղել երկու հարևան երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ և տնտեսական փորձագետներ, որոնք արտահայտել են երկկողմ առևտրատնտեսական կապերը խորացնելու՝ իրենց ղեկավարների քաղաքական կամքը:

Բանակցային գործընթացին մասնակցել են Իրանի առևտրի աջակցության կազմակերպության, ԱՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

Արտոնյալ առևտրային համաձայնագիր ստորագրելու և երկու երկրների միջև բանակցություններ վարելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ տարի Իրանի նախագահի՝ Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու կատարած այցի շրջանակներում:

Իրանի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրային համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների առաջին փուլն անցկացվել է 2020 թ. սեպտեմբերի 15-ին:

Yerkir.am