Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին

222

Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին։

Ու դա անում են լուրջ դեմքով:

Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:

2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։

3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:

4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:

5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:

6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել: Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:

Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն…

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ՖԲ էջից։