Թրամփը գրեթե ամբողջությամբ թողել է երկրի կառավարումը

68

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան տարված է ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի չճանաչման գաղափարով և նախագահության պահպանումով, որ արդյունքում նա գրեթե ամբողջությամբ թողել է կառավարման գործերը և երկիրը ղեկավարելը, գրում է New York Times-ը:

Այս պահին Թրամփը գործնականում մեկուսացված է Սպիտակ տանը՝ ընդունելով միայն տեսաբաններին, ովքեր ուրախացնում են նրան «դավադրության տեսություններով» և առաջ մղում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների վիճարկումը կամ նույնիսկ ռազմական դրություն մտցնելը ԱՄՆ-ում՝ այդ մարդկանց կառավարական պաշտոններ տալու դիմաց: