Ընդդիմությունը Կառավարության շենքի մոտ է

224

Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքի ժամանակ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10:00-ին շրջափակելու են Կառավարության շենքը և թույլ չենտալու, որպեսզի նիստ գումարվի:

 Ոստիկաններով լի ավտոբուսներ են բերվել Կառավարության շենքի մոտ: Սաղավարտներով եւ վահաններով ոստիկանները  շարքերովով շղթա են կազմել ու պատնեշել Կառավարության շենքը: