Զուտ հիշեք…

186

Զուտ հիշեք, որ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը զեկուցել է, որ պատերազմը պետք է արագ կանգնեցնել։ Իսկ Նիկոլը լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ ու զուգահեռ կանգնեցնում էր լրահամալրումը. ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Զուտ հիշեք, որ հոկտեմբերի 21-ին կար հնարավորություն կանգնացնել պատերազմը ու փրկել հարյուրավոր տղաների կյանքեր։ Բայց Նիկոլը կոչ էր անում գնալ առաջնագիծ ու կանգնացնում էր Արայիկ Հարությունյանի խնդրած օգնություն ուղարկելը։

Զուտ հիշեք, որ պատերազմի մասին Նիկոլի զեկուցվել է դեռ հուլիսին։ Իսկ ինքը հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գտնել սաղավարտ ու գնալ առաջնագիծ։ Ու զուգահեռ ՊՆ-ի անունով արտերկրից ուղարկվող պաշտպանիչ միջոցները առաջնագիծ չէին հասնում։

Եթե դրանից հետո դուք շարունակում եք ասել, որ ինքը մեղավոր չի, ապա դուք կամ չեք հասկանում՝ ինչ է կատարվում, կամ ցինիկ եք »,- ավելացրել է նա։