Զախարովան ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունն անվանել է համաշխարհային կարևորագույն իրադարձություններից մեկը

118

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը կարևորագույն իրադարձություններից մեկն է անվանել ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբով. այդ մասին նա նշել է ամենշաբաթյա բրիֆինգում:

«Այս հայտարարության իրականացման համար գլոբալ, համալիր աշխատանք է սպասվում: Հրաշքների և իրականության միջև կարևոր մասն աշխատանքն է: Հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունը և սերն են երաշխավորում, որ հրաշքները մինչև վերջ կիրականանան»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու, որը խաղաղապահներն իրականացնում են անմիջապես տեղերում, իսկ դիվանագետներն ու միջազգային կազմակերպությունները դա անում են քաղաքական ասպարեզում: «Առջևում մեծ, գլոբալ, բարդ աշխատանք է: Իսկ հետո ինքներդ համոզվեք` հրաշք էր դա, թե ջանքերի արդյունք»,- ասել է նա՝ խաղաղություն մաղթելով հակամարտության կողմերին: «Երբ խաղաղություն կա, ոչ ամեն ինչ, բայց շատ բան է հնարավոր»,- նկատել է Զախարովան:

Armenpress