Դարձյալ ցավոտ զիջումներ` Սյունիքում

190

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանն է, երկրորդը՝ Շուռնուխը, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»:

Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք պաշտպանված կլինեն: Քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:

«Միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա: Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է»: