Արփինե Հովհաննիսյանը գերիների խնդրով դիմել է եվրոպացի գործընկերներին

182

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր,

Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում նրանց պարբերաբար տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։ Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետեւանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։

Հ.Գ. Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար»։