Արցախում 20 347 անտուն մնացած քաղաքացիներից 4101-ն է ժամանակավոր կացարանով ապահովվել

140

Արցախում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է,, որոնցից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ(1014 ընտանիք): Այս մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):

Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Yerkir.am