Ամո՜թ. վանկարկում է կառավարության շենքի մոտ հավաքված բազմությունը (ֆոտոշարք)

361

Այս պահին Կառավարությունում հերթական նիստն է ընթանում: Ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել, իսկ անհնազանդության ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ ամո՜թ, դավաճա՜ն:

Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը վաղ առավոտից երկու կողմերից փակել են Մելիք-Ադամյան փողոցը,  ըննդիմությունը հայտարարել էր, թե շրջափակելու է կառավարության շենքը: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասել է. «ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ եթե այս Կառավարությունը շարունակի մնալ, ազգային ծանր հետեւանքներից հետո հաջորդելու է սոցիալական  աղետը։ Այս ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու։ Երկիրն այս խուժան կառավարությունը տանելու է կործանման»: