ԱՄՆ գլխավոր վարակաբանը պատվաստվել է և վստահ է Moderna-ի պատվաստանյութի վրա

165

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, ինչպես նաև առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Ալեքս Ազարը պատվաստվել են COVID-19-ի դեմ, հաղորդում է CNBC-ն Առողջապահության ոլորտի այլ պաշտոնյաներ պատվաստվել են նրանց հետ միասին:

Նրանք բոլորը Moderna-ի պատվաստանյութի չափաբաժին են ստացել:

«Ես կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով հնարավորություն ունի, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ինչը վերջ կդնի համաճարակին», ասել է Ֆաուչին, ով վստահ է Moderna-ի պատվաստանյութի վրա։