Ալիևը պատասխանեց Արևմուտքի մեղադրանքներին

152

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության էսկալացիայից հետո արևմտյան մի շարք երկրներում ընդունված բանաձևերին: Ալիևն ընդգծել է, որ նման փաստաթղթեր ընդունած երկրները պետք է բացեն իրենց աչքերը և նայեն իրավիճակին:

Եվրոպացի քաղաքական գործիչներին Ալիևը կեղծավոր է անվանել: Նրա խոսքերով, այդ բանաձևերը Ադրբեջանի համար ընդամենը թղթի կտոր են:

«Բայց փաստն այն է, որ մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են առաջադրվում: Տեսեք, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի և Հոլանդիայի խորհրդարանների պատգամավորներ, ի՞նչ են արել ձեր սիրելի հայերը այս հողերում: Բացեք քարտեզը և նայեք, բացեք հանրագիտարանը և տեսեք, թե որ երկրի մաս է կազմում Զանգիլանի շրջանը, Կուբաթլիի շրջանը», – Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: