Ադրբեջանն ու Իրանը համատեղ ՋԷԿ են կառուցելու սահմանին

58

Ադրբեջանն ու Իրանը համատեղ կկառուցեն ջերմաէլեկտրակայան, որի արտադրանքը կվաճառվի երրորդ երկրների: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նոր ՋԷԿ-ը տեղակայվելու է երկու երկրների սահմանին և աշխատելու է իրանական գազով:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրանական ընկերությունների հնարավոր մասնակցությունը էներգակիրների համակարգի վերականգնմանն այն տարածաշրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ են անցել Արցախում վերջին պատերազմի արդյունքում:

Yerkir.am