Ադրբեջանը շարունակում է զենք գնել տարբեր երկրներից, նաև՝ ՌԴ–ից, իսկ ՀՀ–ում պարգևավճարներ են բաժանվում

176

Ադրբեջանը շարունակում է զենք գնել տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Օրինակ՝ Ադրբեջանի ՊՆ Il-76TD- ը 4K-78131 համարանիշով ինքնաթիռը դեկտեմբերի 21-22-ը թռիչք է կատարել Բաքու-Սարատով-Բաքու ուղղությամբ. հայտնում է Karabakh Records թելեգրամյան էջը։

Զենքի գնումները շարունակելու միտումը բնական է, քանի որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ռազմատեխնիկական պարկը լրջորեն վնասվել է:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր աշխատակազմի աշխատակիցներին, իսկ Երևանի քաղաքապետարանում նախատեսվում է աշխատավարձի բարձրացում 30, 50 և 100 տոկոսով՝ պարգևավճարների փոխարեն։

Yerkir.am