ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել

295

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանու-թյան ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»:

Հիշեցնենք, որ գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։