«Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը

161

«Առավելագույնը, որ կարող եք անել, Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետեւ սարսափում եք: Եվ ճիշտ եք անում: Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ: Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ: Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել»,- գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Նա նաև ընդգծել է․

«Կից Պարգեւ քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները եւ պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաեւ «Requiem 4»-ը, որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:

Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար: «Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը:

Dum spiro, et pugna»,- գրել է նա։