NASA․ Պոտենցիալ վտանգավոր երեք աստերոիդ մոտենում է Երկրին

64

 «Պոտենցիալ վտանգավոր» դասակարգված երեք աստերոիդներ մոտենում են Երկրին, դեկտեմբերի 22-ին, հայտնում է NASA-ի մերձավոր երկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնը:

Հաշվարկների համաձայն, օբյեկտները Երկրի կողքով կանցնեն դեկտեմբերի 25-ին:

Նրանցից ամենամեծը կմոտենա մոտ 3 միլիոն կմ հեռավորության վրա։ Նրա տրամագիծը ենթադրաբար մոտ 200 մ է:

NASA-ն «պոտենցիալ վտանգավոր» է անվանում տիեզերական այն բոլոր օբյեկտները, որոնք 0,05 աստղագիտական ​​միավորների սահմաններում են և ունեն 140 մ և ավելի տրամագիծ: