Ֆիրդուսի տարածքում առկա են խայտառակ ռիսկեր. Սարհատ Պետրոսյան

124

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը գրում է․

«Ֆիրդուսի տարածքի մի դրվագի բացահայտումն ու դրա «ջախջախիչ» պատասխան-լղոզը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ այս տարածքում առկա են խայտառակ ռիսկեր։ Հավելեմ, համաձայն օդում կախված լուրերի, սա միակ դրվագը չէ, երբ ներկա կառավարության դիլետանտիզմի ու թայֆաբազության համակարգողի համբավ ունեցողն ու յուր աշխատակազմն անձնական հետաքրքրություններ ունեն այս նախագծում։ Սպասե՛ք ավելին…»։