Քննչական կոմիտեն դարձել է գործիք՝ Փաշինյանի ձեռքին, կլինեն նոր հրաժարականներ

161

Սյունիքի անվտանգության համար պայքարող համայնքապետերի դեմ հետապնդումները վերապահվել են քննչական կոմիտեին, ինչը բողոքի ալիք է բարձրացրել հենց Քննչական կոմիտեի ծառայողների շրջանում։

Հետպատերազմյան Հայաստանում ՔԿ-ն ակտիվ ներգրավվել էր Նիկոլ Փաշինյանի դավաճանության դեմ բողոքի ակցիաները զսպելու ու ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներ հարուցելու գործում, թեեւ նույն կոմիտեում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք մշտապես պատրաստ են եղել զենքը վերցնել ու որպես շարքային զինվորական կռվել թշնամու դեմ՝ հայրենի սահմանների պաշտպանության համար։

Ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով հետապնդումները հիմնականում իրականացվում էր Երեւանի քննչական վարչության միջոցով, որի ղեկավարը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։ Իսկ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներն արդեն ստանձնել է ՔԿ կենտրոնական մարմինը, որը կոչված է քննելու ծանր ու իրենից բարդություն ներկայացնող գործերը։ Սա վկայում է ազատամարտիկ-համայնքապետերին լռեցնելու գործի կարեւորության մասին։ Ու խնդիրը ամենեւին էլ նրանց առաջադրված մեղադրանքի մեջ չէ։

Ակներեւ է, որ որեւէ դատարան չէր դակելու հավաքներ կազմակերպելու փորձի մեջ կասկածվողին ձերբակալելու որոշումը, երբ այս հոդվածով նախկինում որեւէ մեկը Հայաստանում ազատազրկման չի դատապարտվել։ Խնդիրը՝ իրավական հիմնավորմամբ Սյունիքը «գլխատելն է», այն է՝ համայնքապետերին Երեւանում պահելը, որ չկարողանան Սյունիքում ընդվզել հողերը հանձնելու Փաշինյանի որոշման դեմ։ Եթե քրեական գործը քննվում է Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում, հետեւապես նրանց մասնակցությամբ քննչական գործողությունները պետք է կատարվեն Երեւանում, իսկ եղանակային այս պայմանների պատճառով ամեն օր Սյունիք գնալ-գալ չեն կարող։

Այլ խոսքով՝ քննչական կոմիտեն դարձել է գործիք՝ Փաշինյանի ձեռքին՝ իր մտադրությունները կյանքի կոչելու հարցում, ինչը շատ լավ գիտակցում են ՔԿ ծառայողները ու շատերն արդեն մտադիր են հետեւել ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանի օրինակին ու ներկայացնել՝ աշխատանքից ազատման դիմումներ, քանի որ չեն ցանկանում մասնակից լինել հայրենիքը Ադրբեջանին հանձնելու ծրագրին։ Փաստինֆո