Քննիչներ կային ասում էին՝ կանչել ենք ՀՔԾ, 40 րոպե մնացեք, հետո ինչ ուզում եք արեք․ Գեղամ Մանուկյան

143

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նոր իշխանության ձեւավորումը հնարավորություն կտա ազգային արժանապատվությունը վերականգնելու եւ երկրում որեւէ բան փոխելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Այս ամենը ընտրությունների, քվեների հետ կապված չէ։ Դա իրենց հարթ ուղեղներում է ամեն ինչը քվե, թիվ, գլխաքանակ։ Այնքան են գլխաքանակով դրանք մտածում, որ անգամ սգո երթը վարչական ռեսուրսներ օգտագործելով են կազմակերպել եւ հիմա ազատ ընտրություններ կազմակերպելու մասին են խոսում։ Խոսքը ազգային արժանապատվություն վերականգնելու եւ հայրենքի դավաճանության համար պատասխանատվության առաջին քայլը՝ հրաժարականն անելու համար է։ Հոգնեցրել են արդեն ժողովուրդ ասելով։ Իրենք մի պատգամավոր ունեն, որ Ազգային ժողովի ամբիոնից պողոսների մասին էր խոսում։ Իրենց ընտրած պողոսների մասին արհամարհական տոնով էր խոսում, իրենք էլ մեծ ջերմությամբ պաշտպանում էին։ Նիկոլ Փաշինյանն էլ հեռանա, ձեւավորվի նոր իշխանություն, ես չեմ օգտագործի հաջողություն բառը, որովհետեւ հաջողությունն ուրիշ է։ Հայրենիք կորցրած մարդը չի կարող այդ ամենով ուրախանալ, առնվազն հույս կլինի երկրում որեւէ հնարավոր է ինչ-որ բան փոխելու։ Նաեւ վերականգման հնարավորություն կտրվի ժողովրդին»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

News.am