Քանի դեռ ամեն բան մսխված չէ, պարոն Փաշինյան, հրաժարական տվեք

50

ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատմությունը ավարտված թատերախաղ չէ, անավարտ ճակատամարտ է մահվան հետ, այս գոտեմարտում երբ վիճակն օրհասական է,  հանուն մեր զավակների, հանուն վաղվա օրվա, հանուն մեր տեսակի և Հայրենիքի, քանի դեռ ամեն բան մսխված չէ,  կառավարությունը պետք է հրաժարական տա: Պարոն Փաշինյան հրաժարական տվեք», – գրել է նա։