Քանի անձ է մեկնել և վերադարձել Հայաստան. «Ժողովուրդ

187

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղեւոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը պակասել է:Երկու օդանավակայաններով մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի նվազումը որոշ փորձագետներ պայմանավորում են կորոնավիրուսի հետ: Ի դեպ, մասնագետները հույսեր ունեն, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները եւ ոտքի կկանգնեցնեն ոլորտը։

Իսկ որոշ տուրօպերատորներ կանխատեսում են, որ մինչեւ 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Եթե իրանական շուկան ակտիվանա, ապա Հայաստանը մարտ ամսից կկարողանա զբոսաշրջիկների հոսք ունենալ հարեւան երկրից։ Հայաստանյան տուրօպերատորները հույս ունեն, որ գոնե տոնական օրերին Հայաստանում զբոսաշրջիկների հոսք կգրանցվի։Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։