Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի բարդ վիրահատություն է տարել

166

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել. այս մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

«Բժիշկները առժամանակ արգելել են տեղաշարժերը, ուստի հայրենիք վերադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի կարող»,- տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը: