Սայաթ Շիրինյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել

193

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել.այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18-30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը..

Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր հավելյալ կտեղեկացնենք»,֊նշել է Վարդևանյանը։