Պուտինն ու Մակրոնը քննարկել են COVID-ի դեմ պատվաստանյութի արտադրությանն ուղղված շփումները

170

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը SARS-CoV-2 կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

Բանակցությունների ընթացքում երկրների ղեկավարները մտադրություն են հայտնել շարունակել կապերը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ: