Ամերիկյան պատժամիջոցներն ավելի ու ավելի են հետաձգում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա հերթական թշնամական քայլն է Ռուսաստանի դեմ: Մենք կարող ենք միայն ափսոսալ, որ ԱՄՆ հերթական հեռացող վարչակազմը նախընտրում է տապալել ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնք արդեն իսկ վատ վիճակում են», – մեջբերում է Պեսկովին РБК-ն։