Պարգևավճա՞ր, թե բարձր աշխատավարձ

152

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Տիգրան Գալստյանն ավագանու այսօրվա նիստին հարցրել է, թե որքան է կազմելու 2021 թվականի պարգևավճարների բյուջեն:  «2021թ.-ի պարգեւավճարների ֆոնդը նախատեսված է մեկ միլիարդ 23 միլիոն դրամի չափով: Շեշտեմ, որ նախորդ տարվանից այն շուրջ 49%-ով պակաս է»,- հայտարարեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը: Տիգրան Գալստյանն ասաց. «Աշխատավարձի տեղը պարգեւավճար տալու ձեւաչափին կտրականապես դեմ եմ: Դրա համար մեզ շարունակ մամուլով քննադատում են: Մենք էլ անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է: Կարծում եմ՝ պետք է քաղաքական կամք դրսեւորենք եւ աշխատավարձերը բարձրացնենք՝ 30, 50 եւ 100%-ի չափով: Դա իմ առաջարկն է: Պարգեւավճար տալիս են հավելյալ աշխատանքի համար, այլ ոչ թե որպես աշխատավարձ: Ինչո՞ւ մենք պարգեւավճարն աշխատավարձի տեսքով չենք տալիս»: