Պատմական Ձկնավաճառի վաղմիջնադարյան եկեղեցու հետքերը

84

Ծաղկունյաց լեռնաշղթայի գրկում` Արագածի արևելյան լանջերին` Քասաղ գետի աջակողմյան բարձունքներին` ներկայիս Ապարանի ջրամբարից դեպի հյուսիս գտնվել է պատմական Ձկնավաճառ գյուղը: Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները մենք հանդիպում ենք 10-րդ դարի հայ պատմագիր, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Վերջինս տեղեկություններ է տալիս  910 թվականին հայոց թագավոր Սմբատ Ա-ի  արաբական զորքերի դեմ մղած ճակատամարտի մասին:

ԻսկՍմբատայզգացուցեալոմանցզդրժողդաւաճանութիւննապաևնաևստագնապելովստիպեալգումարէզորբազումևտայիձեռսԱշոտոյևՄուշեղայորդվոցիւրոցևհրամայէզգուշանալիճանապարհացնԻսկնոցաչուեալեկեալհասեալիՆիգգաւառտեսինզիճամբարայլազգեացնբունեալդադարեալէրիհովիտսհարթայատակվայրիմիյոջառստորոտովլերիննընդորոցևթագաւորնևսԳագիկ:[1]

Հետաքրքիր է, որ պատմիչը շեշտում է միայն Նիգ գավառի փաստը, միջնադարի մեկ այլ մատենագիր`ԱսողիկըհիշատակումէկոնկրետՁկնավաճառիմասին.

 «ՈրոյընդդէմերթեալամենայնզօրունՍմբատայեւերկուորդիքնմինԱշոտեւՄուշեղ՚իգաւառնՆիգեւմարտուցեալընդմիմեանս՚իտեղինորՁկնավաճառնկոչիԵրեւիլինելայստեղի՚իհովտիինչառլերամբզիՅովհաննէսկաթգրէվասնտեղւոյբանակիթշնամեացսոյնպատերազմիուրմարտեանԱշոտեւՄուշեղՀասեալ (ԱշոտեւՄուշեղ)՚իՆիգգաւառտեսինզիճամբարայլազգեացնբունեալդադարեալէր՚իհովիտսհարթայատակվայրիմիոջառստորոտովլերինն»:[2]

Արդեն նոր ժամանակներում մասնավորապես  անվանի պատմաբան Լեոն  ևս վայրն անվանում է Ձկնավաճառ:

ՀայոցարքաՍմբատըբանակիհրամանատարությունըհանձնումէիրորդիներԱշոտինևՄուշեղին։ՄիկողմիցԳագիկԽաչիկիևԱրծրունիայլնախարարներիիսկմյուսկողմիցԱշոտիևՄուշեղիզորքերըհանդիպումենՆիգգավառիՁկնավաճառկոչվողվայրում։ [3]

Բնակավայրի անվան ստուգաբանությունը այս պահին կոնկրետ վերլուծությունների չի ենթարկվել, բայց փորձենք տրամաբանության սահմաններում լուսաբանել անվան ստուգաբանաությունը: 

Այն գտնվել է Քասաղ գետի ափին ամենայն հավանականությամբ բնակիչները զբաղվել են ձկան առևտրով ուստի բնակավայրն էլ ըստ տրամաբանության կոչվել է Ձկնավաճառ: Հատկապես փաստենք, որ հարակից տարածքներում  արդեն 12-13-րդ դարերում բավականին զարգացած բնակատեղիներ են եղել, որոնցից մեկն էլ եղել է Վարդենիս գյուղը, որն հանդիսացել է Արագածոտն գավառի տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի նստավայրը, որի մասին մենք տեղեկություններ են ստանում Կիրակոս Գանձակեցու Հայոց պատմություն աշխատությունից.

ԱրագածուհանդեպլերիննԱրայիիգիւղնորկոչիՎարդենիսիտաննիշխանինզորՔուրդանուանէինհայազգաւկրոնիւքքրիստոնեայ:[4]

Բացի վերոհիշյալ հիշատակություններից բնակավայրի մասին այլ հիշատակություն չկա սակայն հնավայրում պահպանված հին շինությունների մնացորդները մեզ թույլ են տալիս  որոշակի վերլուծություններ կատարելու; Այստեղ պահպանվել է վաղմիջնադրյան եկեղեցու հետքերը:

Թերևս անհայտ է թե ինչ անուն է ունեցել եկեղեցին, բայց եթե հաշվի առնենք, որ Քասաղի հովտի սրբավայրերը հիմնականում կրել են Թուխ Մանուկ, Ջղալ Ավետարան կամ Սուրբ Աստվածածին անունները, ապա մեծ է հավանականությունը, որ եկեղեցին կրել է այս  անուններից մեկը:

Այս տարածքը  կրոնական առումով հայտնի և ընդգծաված ուխտատեղի չէ, սկայն  այն պահպանվել է, որպես միջնադրյան եզակի հուշարձան:

Տարիների ընթացքում եկեղեցու տարածքը պատվել է վայրի բնության թփերով, բայց դրանք չեն խանգրում հասկանալու համար, որ վայրում բավականին մեծ եկեղեցի է եղել:

Այս նկարում տեսանելի է եկեղեցու պահպանված խորանը, որի չափսերը արդեն թույլ են տալիս ենթաադրել, որ եկեղեցին եղել է բազիլիկ ոճի:

Եկեղեցու պատերի շարվածքներն են, քարերի  մշակման աստիճանը  և իհարկե չափերի  անհամապատասխանությունը եկեղեցու հնության լավագույն վկայությունն է:

Իսկ ահա այս շարվածքի քարերից յուրաքնչյուրի միջին բարձրությունը 1,20 մետր է, Երկարությունը 1,50-1,70 մետր, իսկ հաստությունը հասնում է 45-50 սմ-ի:

Վաղմիջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ են նաև այս մի քանի քանդակները, որոնք գտնվել են եկեղեցեու ավերակների տարածքում,  և հատկանշական է, որ այսպիսի հորինվածքով քանդակները սովորաբար օգտագործվել են եկեղեցու շինարարական լուծումներում:

Շինությանը կից տարածքում է գտնվել այս կավե խեցին, որը ևս մեկ անգամ փաստում է միջնադարյան մշակույթի հսկայական ազդեեցությունը այս վայրի վրա:

Իսկ ահա այս հորինվածքը գտնվում է շինության հարավային պատի վրա, առանց խորը մասնագիտական ուսումնասիրության դժվար է եզրակացնել թե այն իրենից ինչ է ներկայացնում, բայց այնուամենայնիվ այն եկեղեցու կառույցի բաղկացուցիչ մաս է և իր տեսակի մեջ եզակի ու քիչ հանդիպող:  Հատկապես արդեն զարգացած միջնադարյան ժամանակաշրջանի  եկեղեցիների  պատերին նման հորինվածքներ գրեթե չեն հանդիպում:

Օգտագործված աղբյուրներ

[1] ՀովհաննեսԴրասխանակերտցիՀայոցպատմությունԵրևան 1996թ.  էջ 220

ՍտեփանոսՏարոնեցիԱսողիկՏիեզերականպատմությունէջ 215-216, Երևան 2000 թ.

Լեո «ՀայոցՊատմություն» երրորդհատորէջ 544Երևան 1984 թ.

4ԿիրակոսԳանձակեցի <<Պատմությունհայոց>>`  էջ  351,   Թիֆլիս 1909 թ. 

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վադենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ