Պահ կգա, որ չենք նայի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորն այն է, որ նա գնա

156

«Հրաժարական տալուց նույնն է անելու. ինքը դուրսը կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է, և մեզնից է կախված, որ այդ պրոցեսը արագացնենք»,- Նիկոլ Փաշինյանի մասին հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի միասնական թեկնածու Վաղգեն Մանուկյանը:

Նա նշել է, որ իրենք գնում են օրինական ճանապարհով: Բայց Փաշինյանը չեպտք է իշխանության մնա. իսկ իրենց գործողությունները պետք է այսուհետև խստանան:

 «Պահ կգա, որ չենք նայի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորն այն է, որ նա գնա: Մաղթում եմ մեզ բոլորիս հաղթանակ, առանց հաղթանակի մենք չենք ունենա հայրենիք»,- ելույթն ավարտեց Վազգեն Մանուկյանը: