Որոտան գյուղի վարելահողերն այլ պետության տարածքում են. Կարեն Համբարձումյան

262

«Սյունիքի մարզում իմ տվյալներով ոչ մի արտառոց խնդիր չկա։ Սյունիքi մարզից 1 սմ հողակտոր չի տրվել և չի կարող տրվել թշնամուն։ Որոտան համայնքը, որը Սյունիքի մարզի բնակավայրերից է և վարչական քարտեզով ՀՀ տարածք է, անհնար է որևէ մեկը կարողանա ոտք դնել այնտեղ։ Եթե Որոտանին կից կան վարելահողեր, որոնք այլ պետության տարածք են և Որոտանի բնակիչները օգտագործում են դրանք, դա չի նշանակում որ Որոտան համայնքի հողակտոր է։ Սյունիքի մարզի բոլոր տարածքները մեր ձեռքերում են։ Անվտանգային ոչ մի խնդիր ես Սյունիքում չեմ տեսել։ Սյունեցին անկախ ստեղծված իրավիճակից միշտ կկարողանա պաշտպանել իրեն՝ թույլ չտալով թշնամուն ոտք դնել իր սահմաններից ներս»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։